Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2 կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ.-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009թ.-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 04 նոյեմբերի 2021թ.-ի թիվ 2/փ-326 եզրակացությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի 03-048-0040-0006 և 03-048-0125-0026 կադաստրային ծածկագրերը կրող /վկայական 25062020-03-0068/, համայնքային սեփականություն հանդիսացող 0,1491 հա և 0,2709 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտովայրի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի 03-048-0040-0006 և 03-048-0125-0026 կադաստրային ծածկագրերը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0,1491 հա և 0,2709 հա մակերեսներով բնակավայրերի խառը կառուցապատման հողամասը սեփականության իրավունքով, անհատույց տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ թեմական ճամբար և վանատուն կառուցելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: