Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 16-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2024 թվականի N 16-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՐՑԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-095-0205-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, և այն, որ Ուրցաձոր բնակավայրի կադաստրային քարտեզագրման ժամանակ բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 03-095-0205-0010 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.14192 հա մակերեսով հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես քաղաքացու սեփականություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.08.2005 թվականի թիվ 1408-Ն որոշմամբ չի փոխանցվել Ուրցաձոր համայնքին որպես սեփականություն, անհրաժեշտ է Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի կադաստրային քարտեզում 03-095-0205-0010 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի սահմանները ճշգրտել որակավորում ունեցող չափագրողի կողմից կազմված հողամասի հատակագծի համաձայն և հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին սահմանված կարգով Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի կադաստրային քարտեզում 03-095-0205-0010 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.14192 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -25

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ՍԵՎԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner