|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հուլիսի 2022 թվականի N 98-Ա |
«ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 10 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 36-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «Վեդի քաղաքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը վերանվանել «Վեդի համայնքի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Վեդի համայնքի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Վեդի քաղաքի ավագանու 2007 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 10 որոշումը: |
Կողմ -15 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՇԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(86.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|