Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Պողոսյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Պողոսյանին տալ՝ 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում, Վեդի համայնքի, Եղեգնավան բնակավայրի Ազատության փողոց 23 հասցեում գտնվող գործող օբյեկտում (մինչև՝ 26քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Պողոսյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Անդրանիկ Պողոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: