Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Ռ.Մանասերյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի կազմում ընդգրկված Սիսավան բնակավայրի, Թումանյան փողոց, 3 տան բնակիչ Ռուդիկ Թովմասի Մանասերյանին (ծնված՝ 25.04.1991թ., անձնագիր՝ AT 0307339, տրված՝ 30.07.2018թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, 03-084-0101-0023 կադաստրային ծածկագիրը կրող 0.5117 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր պտղատու այգու նկատմամբ տրամադրել 40.158/քառասուն հազար մեկ հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Ռուդիկ Թովմասի Մանասերյանին սեփականության իրավունքով պատկանող, VAZ 21061 մակնիշի 36 RT 040 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 7.700 /յոթ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: