Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թիվ 34/14.1/12585-2024 գրությունը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-096-0261-0002 կադաստրային ծածկագիրը կրող հողամասից 0.02 հա ընդհանուր մակերեսով հողամասը նվիրատվությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: