Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ, 5-րդ ենթակետերով և 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 2/փ-398 եզրակացությունը, Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 9-ի N 129-Ա որոշումը, Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը և «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Դավիթ Մանվելի Ղազարյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 03-004-0084-0035 կադաստրային ծածկագիրը կրող 0.306 հա, 03-004-0084-0039 կադաստրային ծածկագիրը կրող 0.12128 հա և 03-004-0084-0057 կադաստրային ծածկագիրը կրող 0.5031 հա մակերեսներով հողամասերին կից Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Ա. Եղյան փողոց 28/3 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0084-0063 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.15336 հա մակերեսով հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի կարգով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից հողամասերի սեփականատեր՝ «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին։
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Ա. Եղյան փողոց 28/3 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0084-0063 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.15336 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմում է 2 879 641 /երկու միլիոն ութ հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Վեդի համայնքապետարանի 900 425 102 143 հաշվեհամարին:
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |