Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Վ.Զաքարյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի կազմում ընդգրկված Սիսավան բնակավայրի, Այգեստան փողոցի, 37 տան բնակիչ Վահան Գվիդոնի Զաքարյանի (ծնված՝ 07.10.1974թ., անձնագիր՝ AT 0317842, տրված՝ 29.11.2019թ., 025-ի կողմից) անվամբ գրանցված՝ 03-087-0101-0021 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ տրամադրել՝ 26.447 (քսանվեց հազար չորս հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: