Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Շաղափ, Լանջանիստ և ՈՒրցաձոր բնակավայրերում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ՄԱԿ-ի հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ գյուղատնտեսական նշանակության տնտեսություններում և սեփականաշնորհված տարածքներում իրականացվող հետևյալ աշխատանքներին.
1. Շաղափ բնակավայրում
-պտղատու ինտեսիվ այգու հիմնում /նախապայմաները կաթիլային ոռոգում անցկացնելու հնարավորություն և ոչ պակաս 4000 քմ հողատարածք/
- չտաքացվող ջերմատան կառուցում 150քմ /երկու միավոր/
- դեղաբույսերի աճեցում մինչև 650 քմ /երկու միավոր/
- արևային չորանոցի կառուցում 18 քմ /երկու միավոր/
- լոլիկի, պղպեղի և սմբուկի սածիլ / շահառուների քանակը 35 /
- վարունգի և լոբու սերմեր / շահառուների քանակը 42/
2. Լանջանիստ բնակավայրում
- արևային չորանոցի կառուցում 18 քմ /մեկ միավոր/
- դեղաբույսերի աճեցում մինչև 650 քմ
- կորնգանի աճեցում 10 հա /տաս միավոր յուրաքանյուրը 1,0 հա /
3. ՈՒրցաձոր բնակավայրում
- արևային չորանոցի կառուցում 18 քմ /հինգ միավոր/