Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 55 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական գործառնական նշանակության հողամասից թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին մրցութային կարգով 26 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. Հողամասի վարձակալության տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ 240 000 /երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
3. Յուրաքանչյուր քայլի չափը սահմանել՝ 12 000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ:
4. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ սահմանված կարգով կնքել հողամասի կառուցապատման պայմանագիր:
5. Պարտավորեցնել վարձակալին շարժական տաղավար տեղադրելու նախագծի էսքիզային տարբերակը նախապես համաձայնեցնել Վեդու համայնքապետարանի հետ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: