Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Վեդի քաղաքային մարզադաշտը և կից տրիբունան «Վեդի ֆուտբոլային ակումբ» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին» որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
2. Որոշման վերնագրի և 1-ին կետի՝ «և կից տրիբունան» բառերը հանել:
3. Որոշման 1-ին կետի՝ «Թումանյան փողոց 1-ին անցուղի 2 հասցեում գտնվող 03-004-0085-0012» բառերը և թվերը փոխարինել «Ա.Եղյան փողոցի 3/3 հասցեում գտնվող 03-004-0085-0051» բառերով և թվերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: