Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Հ. Գևորգյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի կազմում ընդգրկված Ոսկետափ բնակավայրի, Նոյի փողոց, 1 տան բնակիչ Հարություն Նորիկի Գևորգյանի (ծնված՝ 05.01.1971թ., անձնագիր՝ AU 0285070, տրված՝ 26.05.2021թ., 025-ի կողմից) անվամբ գրանցված՝ 03-076-0138-0038 կադաստրային ծածկագիրը կրող 0,51 հա վարելահողի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի հարկի գծով՝ 9.318 (ինը հազար երեք հարյուր տասնութ) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Հարություն Նորիկ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, BMW X5 4.8 I մակնիշի 66 BW 664 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 90.000 (իննսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: