Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ, 8-րդ հոդվածներով, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ-ի Հայաստանի Հանրապետության օրենքը, ՀՀ Վարչապետի 2009թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31 մայիսի 2023 թվականի թիվ 2/փ-146 եզրակացությունը և հաշվի առնելով քաղաքացի Արարատ Խաչիկի Խաչատրյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0303-0005 կադաստրային ծածկագիրը կրող, 0.12167 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի:
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0303-0005 կադաստրային ծածկագիրը կրող, 0.12167 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 2 237 148 / երկու միլիոն երկու հարյուր երեսունյոթ հազար մեկ հարյուր քառասունութ / դրամ, որը ենթակա է վճարման Վեդի համայնքի 900425102143 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: