Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, ՀՀ Կառավարության 14.01.2010 թ-ի թիվ 16-Ն որոշման պահանյներով Վեդի համայնքի ավագանին որոշեց
«ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-034-0171-0032 ծածկագիրը կրող պետական սեփականություն հանդիսացող 0,587 հա հողամասի օտարման համաձայնություն տալու մասին» Թիվ 52-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Տալ համաձայնություն ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-034-0171-0032 ծածկագիրը կրող, պետական սեփականություն հանդիսացող, 0,587 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի օտարմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: