Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով քաղ. Կարեն Անդրանիկի Ղազարյանի դիմումը.Վեդի համայնքի ավագանին որոշեց «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0163-0010 ծածկագիրը կրող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 50-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0163-0010 կադաստրային ծածկագիրը կրող, Կարեն Անդրանիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, 0,0882 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն, ծածկ և պահակատուն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |