Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետով 3-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Գոռ Լևիկի Օհանյանի դիմումը, Վեդի համայնքի ավագանին որոշեց «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0138-0013 ծածկագիրը կրող հողամասի նպատակային եվ գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 53-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0138-0013 կադաստրային ծածկագիրը կրող 0,08 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |