Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԱՇՏԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ «ԴԱՇՏԱՔԱՐԻ «ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ » ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով  «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն»  ՀՈԱԿ-ի տնօրենի գրությունըՎեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, Դաշտաքար բնակավայրի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող 03-034-0019-0003 կադաստրային ծածկագիրը կրող /սեփականության վկայական թիվ 25072019-03-0071/ մանկապարտեզի շարժական և անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով  հատկացնել «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն»  ՀՈԱԿ-ին՝ անորոշ ժամկետով:

2. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Դաշտաքար բնակավայրի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող 03-034-0019-0003 կադաստրային ծածկագիրը կրող /սեփականության վկայական թիվ 25072019-03-0071/ մանկապարտեզի շարժական և անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքով հատկացումը իրականացնել ընդունման-հանձնման ակտով: 

3. Սահմանված կարգով «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն»  ՀՈԱԿ-ի հետ կնքել տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.99 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner