Այսօր: Ուրբաթ, 7 Փետրվարի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1329-Ն որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝

1.1. «Վեդու թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 1-ի.

1.2. «Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 2-ի.

1.3. «Վեդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 3-ի.

1.4. «Ուրցաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 4-ի.

1.5. «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 5-ի.

1.6. «Գոռավանի Գոռ նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 6-ի.

1.7. «Վանաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 7-ի.

1.8. «Ոսկետափի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 8-ի.

1.9. «Այգավանի» «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 9-ի.

1.10. «Լուսառատի «Մանչուկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 10-ի.

1.11. «Եղեգնավանի «Հեքիաթ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 11-ի.

1.12. «Փոքր Վեդու «Զարթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 12-ի.

1.13. «Նոր Կյանքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելված 13-ի.

1.14. «Տափերականի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 14-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner