Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 18
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Ք. ՎԵԴԻ, ՏԱՓԵՐԱԿԱՆ, ՈՒՐՑԱՁՈՐ, ՍԻՍԱՎԱՆ, ՆՈՐ ՈՒՂԻ ԵՎ ՇԱՂԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՆՈՒՄԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ք. Վեդի, Տափերական, Ուրցաձոր, Սիսավան, Նոր Ուղի և Շաղափ բնակավայրերում մանկապարտեզների կառուցման ու վերակառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի գնման համար Վեդու համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթում մասնակից չի եղել, որի արդյունքում առաջացել են ժամկետային խնդիրներ, ինչը կարող է պատճառ դառնալ սուբվենցիոն ծրագրից համայնքի դուրս մնալուն, ուստի ժամկետների հրատապությունից ելնելով մեկ անձից գնում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ք.Վեդի, Տափերական, Ուրցաձոր, Սիսավան, Նոր Ուղի և Շաղափ բնակավայրերում մանկապարտեզների կառուցման ու վերակառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի գնումը կատարել մեկ անձից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner