Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` հիմք ընդունելով Լևոն Պետրոսի Մուրադյանի դիմումը, Վեդի համայնքի ավագանին որոշում է 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի բնակիչ Լևոն Պետրոսի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող 03-004-0424-0014 կադաստրային ծածկագիրը կրող 0,13 հա նորատունկ խաղողի այգու հողի հարկի մասով տալ հարկային արտոնություն երեք տարի ժամկետով՝ հաշվարկը կատարելով 2022թ-ից մինչև արտոնությունից ազատվելը՝ մինչև 2025թ-ը, գումարը՝ 19140 ՀՀ դրամի չափով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման: |