Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 22
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 55 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի 18.07.2022 թ-ի թիվ 07/28/67056 գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող 03-004-0074-0006 կադաստրային ծածկագիրը կրող Արարատյան փողոցի 55 հասցեում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկից՝ թիվ 8,9 և 10 սենյակները 55,5 քմ / հատակագծի համաձայն/ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնին՝  5 /հինգ/ տարի ժամկետով:

2. Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի հետ կնքել տարածքի անհատուց օգտագործման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.15 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner