Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Տիգրան Հովհաննեսի Գևորգյանի դիմումը.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի 03-008-0190-0001 ծածկագիրը կրող /վկայական 10032020-03-0024/ գյուղատնտեսական նշանակության 0,7 հա ընդհանուր մակերեսով հողամասից 0,1 հա ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր պտղատու այգու /Մերձարաքսյան 2-րդ խումբ/:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: