Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքը և ՀՀ Վարչապետի 2009թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 23 մայիսի 2023 թվականի թիվ 2/փ-133 եզրակացությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի 10 փողոց 8 հասցեում գտնվող, 03-095-0334-0081 կադաստրային ծածկագիրը կրող, 0.03586 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |