Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ԹԻՎ 45-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009թ.-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 04 նոյեմբերի 2021թ.-ի թիվ 2/փ-326 եզրակացությունը.Վեդի համայնքի ավագանին որոշեց.

«ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի 03-048-0040-0006 ԵՎ 03-048-0125-0026 ծածկագրերը կրող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 45 որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի 03-048-0040-0006 և 03-048-0125-0026 կադաստրային ծածկագրերը կրող, քաղաքացու սեփականություն հանդիսացող, համապատասխանաբար 0,1491 հա և 0,2709 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության հողերի:

2. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի 03-048-0040-0006 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 491807 (չորս հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր յոթ) ՀՀ դրամ, իսկ 03-048-0125-0026 կադաստրային ծածկագրով հողամասի համար՝ 893563 (ութ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner