Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Սիսավան բնակավայրի՝ Հ.Բաղրամյան 14 հասցեի բնակիչ Գեղամ Սերգեյի Մուրադյանին (ծնված՝ 02.11.1976թ., նույնականացման քարտ՝ 012947552, տրված՝ 19.11.2021թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, 03-084-0125-0008 կադաստրային ծածկագրով 0.656 հա /կորիզավոր պտղատու այգի/ գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ տրամադրել 20.150 /քսան հազար հարյուր հիսուն/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Գ. Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, AUDI A4 մակնիշի 11 SO 641 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 22.500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |