Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» Դավիթ Վանիկի Ղազարյանի անվան՝ «ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ» Բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ Հռիփսիմե Գեղամի Մայիլյանի դիմումը, Վեդի համայնքի ավագանին որոշում է 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող 03-004-0074-0006 կադաստրային ծածկագիրը կրող Արարատյան փողոցի 55 հասցեում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկից՝ թիվ 16,17 և 18 սենյակները 31,6 քմ / տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» Դավիթ Վանիկի Ղազարյանի անվան՝ «ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ» Բարեգործական հիմնադրամին 5 /հինգ/ տարի ժամկետով (համաձայն հատակագծի):
2. Սահմանված կարգով «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» Դավիթ Վանիկի Ղազարյանի անվան՝ «ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ» Բարեգործական հիմնադրամի հետ կնքել տարածքի անհատուց օգտագործման պայմանագիր: |