Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 10/08/2023 10:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՄԵԽԱԿ ԽՈՍՏԵՂՅԱՆ, ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՍԻՐԱՆՈՒՇ ՖԱՐՖԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՄԻՍԱԿ ՍԱՆԹՈՅԱՆ, ԱՐԱՄ ԱՐՏԱՇՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄԵՀՐԱԲՅԱՆ, ԴԱՎԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՄԱՐՏԻԿ ԹԵՎՈՆՅԱՆ, ԱԼԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳՈՌ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՆՈՐԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՄԻՐԶՈՅԱՆ, ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՊՈՂՈՍ ՇԱՀԻՆՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի օգոստոսի 10-ին տեղի ունեցավ հանդիպում քննարկում ՀՀ ՆԳՆ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության աշխատակազմի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների միջև կապված՝ ՀՀ-ում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգի մեծացման վերաբերյալ, որի քննարկման արդյունքում համայնքի ղեկավարի կողմից վարչական ղեկավարներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Այնուհետև, տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվեցին 2023թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում եկամուտների հավաքագրման կատարողականը՝ ըստ բնակավայրերի։ Համայնքի ղեկավարը նշեց, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել եկամուտների հավաքագրման ցուցանիշները էլ ավելի բարելավելու ուղղությամբ և այդ ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Համայնքի ղեկավարը կարևորեց նաև համայնքի կազմում ինքնակամ կառույցների հաշվառման, դրանց օրինականացման, այդ ուղղությամբ բնակիչների շրջանում համապատասխան իրազեկման և բացատրական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը։ Աշխատակազմի քարտուղար Հ․ Ստեփանյանը նշեց, որ արդեն իսկ վարչական ղեկավարներին տրվել է համապատասխան հանձնարարական՝ բնակավայրերում ինքնակամ շինությունների հաշվառման, դրանց օրինականացման վերաբերյալ, բացի այդ, հավելեց, որ կազմվել է համապատասխան գրաֆիկ՝ բնակավայրերում աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից շրջայցի և բացատրական աշխատանքներ կատարելու օրերի վերաբերյալ։

Այս կապակցությամբ ևս համայնքի ղեկավարի կողմից վարչական ղեկավարներին տրվեցին համապատասխան հանձնարարարականներ, բացի այդ, համայնքի ղեկավարը հանձնարարեց, որ վարչական ղեկավարները անմիջական մասնակցություն ունեն բնակավայրերում ինքնակամ կառույցների բացառման, դրանց հայտնաբերման, քանդման կամ օրինականացման աշխատանքներին։ Նշեց, որ այն վարչական ղեկավարները, ովքեր չեն ձեռնարկի սույն հանձնարարականի հետ կապված համապատասխան միջոցներ, կենթարկվեն կարգապահական պատասխանատվության, ընդհուպ՝ մինչև աշխատանքից ազատման։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner