Ս/թ-ի հունվարի 10-ին համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Ռ.Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում համայնքի ղեկավարի տեղակալների, համայնքի ղեկավարի խորհրդականի, օգնականի, աշխատակազմի քարտուղարի և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարնեի հետ:
Օրակարգում՝ Համայնքային սեփականություն համարվող գույքի ամենամյա պարտադիր գույքագրման գործընթացները կազմակերպելն էր:
Պարոն Ռ.Հակոբյանը հայտնեց, որ Համայնքային սեփականություն համարվող գույքի ամենամյա պարտադիր գույքագրման գործընթացները կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարի 21.12.2023 թվականի N 2554-Ա որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով և ներկայացրեց վերջինիս կազմը:
Կատարված քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |