Բովանդակություն * | Հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ համայնքի ղեկավարը անրադարձավ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, նշեց, որ հայտարարված գրեթե բոլոր մրցույթներում ունենք հաղթող մասնակիցներ, որոնց մի մասի հետ արդեն կնքվել են համապատասխան պայմանագրեր և համաձայնագրեր, իսկ աշխատանքները մեկնարկել են։
Համայնքի ղեկավարը նշեց, որ ամռան տապով պայմանավորված, համայնքում մեծացել է ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրի խնդիրը։ Նշեց,որ այդ խնդրի լուծման ուղղությամբ բանակցություններ են տարվում մատակարար ընկերությունների հետ,սակայն միաժամանակ անհրաժեշտություն կա որպեսզի բնակավայրերում բնակիչների հետ տարվեն համապատասխան բացատրական աշխատանքներ առ այն,որ նման չորային պայմաններում անհրաժեշտ է ջուրը օգտագործել խնայողաբար և նպատակային, բացառելով՝ խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հանգամանքը։
Անրադարձ կատարվեց նաև համայնքի գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգմանը,որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց,որ համապատասխան տեխնիկան արդեն տևական ժամանակ է ինչ բնակավայրերի մի մասում իրականացնում է ինչպես գյուղական, այնպես էլ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ,որոնք ընդգրկելու են համայնքի բոլոր բնակավայրերը։
Խորհրդակցության արդյունքում համայնքի ղեկավարը հանձնարարեց հետևողական լինել քննարկման արդյունքում բարձրացված հարցերին և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ։ |