Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 5
 
Համար 5Ամսաթիվ 23/10/2023 10:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի հոկտեմբերի 23-ին համայնքի ղեկավարի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին աշխատակազմի քարտուղար՝ Հ․Ստեփանյանը, Քարտուղարության և ՏՏ բաժնի պետ՝ Ա․Մովսիսյանը և Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ՝ Գ․Ղազարյանը։

Քարտուղարության և ՏՏ բաժնի պետ՝ Ա․Մովսիսյանը համայնքի ղեկավարին ներկայացրեց 2023թ-ի 1-3 կիսամյակների ընթացքում բաժնի (ներառյալ բաժնի աշխատակից հանդիսացող համայնքի կազմում ընդրկված բնակավայրեր) մուտքագրված դիմումների, հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, ժամկետանց հանձնարարականների կատարման պատճառների և բաժնի գործառույթներից բխող այլ հարցերի վերաբերյալ։

Ա․Մովսիսյանը նշեց, որ անցած 9 ամսվա ընթացքում իր կողմից մշտապես հսկողություն է իրականացվել բաժնի, ինչպես նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների աշխատակազմերում ընդգրկված բաժնի աշխատակիցների կողմից մուտք եղած դիմումների և այլ բնույթի գրությունների ժամանակին և պատշաճ կատարման ուղղությամբ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց շտկման ուղղությամբ իր և ինչպես նաև աշխատակազմի քարտուղարի  հանձնարարականներով տրվել են հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ համապատասխան ցուցումներ։

Բաժնի պետը նշեց, որ իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ բնակավայրերի կողմից տրվել են տեղեկանքներ, որոնց մի մասը հաշվառված չեն եղել ՀԿՏՀ-ի միջոցով։ Նշեց, որ հայտնաբերված դեպքերի վերաբերյալ իր կողմից աշխատակազմի քարտուղարին է ներկայացվել զեկուցագիր, որով խախտում թույլ տված համայնքային ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։ Միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ խախտումները վերացնելու ուղղությամբ։

Աշխատակազմի քարտուղար Հ․Ստեփանյանը հավելեց, որ իր կողմից պարբերաբար իրականացվում են աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում նաև Քարտուղարության և ՏՏ բաժնի կողմից աշխատակազմ մուտքագրված դիմումների և այլ բնույթի գրությունների կատարման ընթացքների վերաբերյալ մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ կան որոշակի թերացումներ, որոնց վերաբերյալ հանձնարարել է բաժնի պետին՝ պարզել ուշացումների պատճառները և ներկայացնել պարզաբանումներ՝ իրենց աշխատանքում թերացած աշխատակիցների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Աշխատակազմի քարտուղարը նշեց, որ արդեն իսկ բաժնի պետ Ա․ Մովսիսյանի կողմից ներկայացվել է համապատասխան զեկուցագիր, որով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվության միջոց։

Հաջորդիվ իրականացվեց քննարկում Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Գ․Ղազարյանի հետ։ Համայնքի ղեկավարը նշեց, որ անհրաժեշտ է մինչև տարեվերջ ևս մեկ անգամ շրջայցեր կատարել համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ և ներկայացնել ուսումնասիրության արդյունքները։ Բացի այդ, հանձնարարվեց մինչև ս/թ-ի հոկտեմբերի 30-ը ուսումնասիրել ՀՈԱԿ-ների հաստիքացուցակները և պատրաստել համապատասխան նյութեր հաստիքացուցակների քննարկման համար։ 

Համայնքի ղեկավարը նաև հանձնարարեց մշակել 2024թ-ի նախատեսվող միջոցառումների ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի նշված միջոցառումների մասով նախատեսվող ֆինանսական ծախսերը ներառել Վեդի համայնքի 2024թ-ի բյուջեում։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner