Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 289
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 16/10/2023 08:30
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՐՓԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ, ԱՍՏՂԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի հոկտեմբերի 16-ին Վեդի համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալ Բ.Շահինյանը, աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը, ինչպես նաև աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:

Օրակարգում՝ աշխատակազմի ընթացիկ գործունեության վերաբերյալ քննարկումներն էին, ինչպես նաև տրված հանձնարարականների մասով ստորաբաժանումների կատարողականի վերլուծությունը, ամփոփումը և նոր հանձնարարականների ստանձնումն ու դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը:

Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով մինչև օրակարգին անցնելը հանձնարարեց այսուհետ յուրաքանչյուր խորհրդակցությունից հետո մինչև հաջորդ խորհրդակցությունը ներկայացնել հաշվետվություն տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ՝ մինչև յուրաքանչյուր ուրբաթ օրը, որպեսզի հնարավոր լինի ամփոփել առաջիկա խորհրդակցության ժամանակ:

Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ անհրաժեշտ է հետևողական աշխատանքներ տանել տրված հանձնարարականները սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ:

Անրադառնալով Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի կողմից կատարված աշխատանքներին, համայնքի ղեկավարը նշեց, որ շուրջ երկու ամիս առաջ բաժնի պետին հանձնարարական է տրվել Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի մի շարք տնտեսվարողների հետ կապված խնդիրները լուծելու համար, սակայն մինչ օրս բաժնի կողմից չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ: Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ այդ խնդիրները անհրաժեշտ է լուծել աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի, Իրավաբանական բաժնի հետ համատեղ:

Համայնքի ղկավարը հայտնեց, որ արձանագրվել է սեզոնային հիվանդությունների նկատելի աճ, որով պայմանավորված մեծացել է նաև համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող սաների հիվանդության թվի աճը, որի կանխարգելման ուղղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ: Նշված խնդրի լուծման նպատակով համայնքի ղեկավարը հանձնարարեց աշխատակազմի քարտուղարին՝ իրազեկել աշխատակազմի աշխատակիցներին ձեռնարկել միջոցներ սեզոնային պատվաստումները ժամանակին ստանալու ուղղությամբ, հավելելով որ կարիքը կա նաև իրազեկել համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որպեսզի վերջիններս իրենց գործառույթների շրջանակներում աջակցեն մանկապարտեզ հաճախող սաների կողմից սեզոնային պատվաստումները ստանալուն, ինչը կխթանի հիվանդությունների թվի նվազեցմանը:

Պարոն Սարգսյանը անրադարձավ նաև անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի,ինչպես նաև վարձակալան վճարների հավաքագրման մասով կատարված աշխատանքներին, նշելով, որ թերի են կազմակերպվում այդ ուղղությամբ աշխատանքները և անհրաժեշտ է հետևողական աշխատանքներ կատարել հավաքագրումները ժամանակին կատարելու ուղղությամբ: Նշված հարցի վերաբերյալ հանդես եկավ Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Սարգսյանը, ով նշեց, որ հավաքագրումների թերի հավաքման պատճառը պայմանավորված է նաև խաղողի մթերման հետ կապված գումարները սահմանված ժամկետներում չվճարելով:

Անրադարձ կատարվեց խաղողի մթերման աշխատանքներին: Աշխատակազմի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետը հայտնեց, որ գրեթե ավարտվել են համայնքում խաղողի մթերման աշխատանքները և մինչև այս շաբաթվա վերջ կներկայացնեն Վեդի համայնքից մթերված խաղողի ընդհանուր քանակը, որը անհրաժեշտության դեպքում ենթակա կլինի հրապարակման:

Գնումների բաժնի պետը տեղեկացրեց, որ հայտարարված մրցույթները հիմնականում ընթանում են իրենց բնականոն հունով: Համայնքի ղեկավարը հանձնարարեց հետևողական լինել, որ մրցույթները հաղթաց մասնակիցները իրենց ստանձնած պայմանագրային պարտավորությունները ժամանակին կատարեն, հակառակ դեպքում ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ:

Խրոհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև այլ հարցեր,որոնց կատարման ուղղությամբ ևս տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner