Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1775-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N 1775-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 754 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 26-ի՝ «բնակելի կառուցապատման օրինական հողամասում առկա բնակելի տան նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու մասին» N 1754 որոշումը շարադրել նոր խմբագրությամբ․

1․1․ 1) Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման դրույթներով,  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 30-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման հավելված 1-ի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Ռազմիկի Մարգարյանի դիմումը, Վեդի համայնքի Տափերականի բնակավայրի կադաստրային քարտեզի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Վեդի համայնքի Տափերական  բնակավայրի Խանջյան փողոց 5/1 հասցեում գտնվող օրինական 0,00897 հա հողամասում առկա բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն դրա նկատմամբ չի պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, շենք-շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, բնակավայրի կադաստրային քարտեզում՝ 03-093-0047-0072 ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.00789 հա, որը փաստացի տիրապետվում է քաղաքացի Արմեն Ռազմիկի Մարգարյանի   /ծնված՝ 03.05.1974թ․, ն/ք՝ 002460160, տրված՝ 14.05.2014թ․,010-ի կողմից/՝ որոշում եմ․

1.2. 2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրում գտնվող՝ 03-093-0047-0072 կադաստրային ծածկագիրը կրող, 0․00789 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողերից 0.00102 հա բնակավայրերի այլ հողերից գործառնական նշանակությունը  փոփոխել և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի՝ համաձայն որակավորում ունեցող անձի կողմից տված հաստատված հատակագծի:

1.3. 3) ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական  բնակավայրի Խանջյան  փողոց 5/1 հասցեում 03-041-0047-0072 կադաստրային ծածկագիրը կրող, բնակելի կառուցապատման 0.00789 հա մակերեսով հողամասում առկա  56.7 քմ բնակելի տան  նկատմամբ վերականգնել քաղաքացի Արմեն Ռազմիկի Մարգարյանի  սեփականության իրավունքը:

1.4. 4) Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:

1.5. 5) 03-041-0047-0072 կադաստրային ծածկագիրը կրող 0.00897 հա մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող բնակելի տանը, որպես անշարժ գույքի մեկ միավոր տրամադրել՝ Վեդի համայնք, Տափերական  բնակավայր, Խանջյան  փողոց, 5/1 բնակելի տուն հասցեն:

1.6. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner