Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Ռաֆիկ Յուրիկի Խաչատրյանի դիմումը, որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրի 03-093-0135-0008 ծածկագիրը կրող /վկայական 827725/ գյուղատնտեսական նշանակության 0.145հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու /Մերձարաքսյան 3-րդ խումբ/:
2. 03-093-0152-0026 ծածկագիրը կրող /վկայական 827724/ գյուղատնտեսական նշանակության 0.102հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու /Մերձարաքսյան 3-րդ խումբ/:
3. 03-093-0136-0026 ծածկագիրը կրող /վկայական 827723/ գյուղատնտեսական նշանակության 0.019հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու /Մերձարաքսյան 3-րդ խումբ/:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: