Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Ռուզան Խանգալդյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Ռուզան Խանգալդյանին՝ Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 52 հասցեում գտնվող գործող օբյեկտում տեղադրել արտաքին գովազդ (1․5քմ)՝ 2024 թվականի հուվարից-օգոստոս ամիսների ընթացքում:
2.Անհատ ձեռնարկատեր Ռուզան Խանգալդյանից որպես տեղական տուրք գանձել 9000 (ինը հազար) ՀՀ դրամ՝ 2024 թվականի հունվարից-օգոստոս ամիսների համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ օգոստոսի 31-ը: