«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21․06․2014թ․ ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ․ դեկտեմբերի 5-ին ժամը 12:00-ին Վեդի համայնքի Շաղափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ.Շաղափ) տեղի ունեցավ հանրային քննարկում:
Օրակարգում՝ «Ս.Տ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի Շաղափի տրավերտինների հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ լսում):
Հանրային լսումների վերաբերյալ փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ինչպես նաև ք․ Երևան Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011220215, ինչպես նաև կից փաստաթղթերում: