Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՍՊԱՐՏԱԿ ԹԱՐԹԻԿՅԱՆԻ՝ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 29.07.2022թ-ի N 80-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, հաշվի առնելով այն փաստը, որ Վեդի համայնքի ավագանու կողմից գումարված 2022 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստերից և քվերակություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 26.08.2022թ-ի գրությամբ ներկայացված ժամկետում Ս.Թարթիկյանի կողմից չի ներկայացվել «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 120-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ավելին, Վեդի համայնքի ավագանու հերթական նիստերից բացակայելու պատճառների մասին Ս.Թարթիկյանը երբևէ չի տեղեկացրել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ինչը արձանագրվել է նաև գումարված հերթական նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2022 թվականին գումարած հերթական նստաշրջանի ընթացքում 2022թ-ի ապրիլի 13-ի, ապրիլի 16-ի, մայիսի 16-ի, հունիսի 9-ի, հունիսի 29-ի ավագանու հերթական նիստերից և քվեարկություններից, իսկ ապրիլի 28-ի նիստին՝ քվեարկությունից, Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Սպարտակ Թարթիկյանի բացակայությունները համարել անհարգելի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.43 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner