Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 716-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2025 թվականի N 716-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 368-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի մարտի  10-ի՝ «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցուման վարույթը կասեցնելու մասին» գրությունը և հիմք ընդունելով քաղաքացի Ռուդիկ Վարդանի Կարապետյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 25-ի՝ «Ռուդիկ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին» N 368-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ 1-ին և 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

1.1. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրի Հ. Շիրազի փողոց թիվ 10/1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-014-0027-0022/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված՝ 67.03քմ նկուղը, 113.68քմ կիսակառույց բնակելի տունը և  16.31քմ ծածկը ճանաչել օրինական, ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել քաղաքացի Ռուդիկ Վարդանի Կարապետյանի սեփականության իրավունքը:

1.2. 3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումար սահմանել՝ նկուղ և կիսակառույց բնակելի տուն՝ 180.71x1028=185770 ՀՀ դրամ, ծածկ՝ 16.31x616.8=10060  ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 195830 ՀՀ դրամ։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ռուդիկ Վարդանի Կարապետյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner