Հայաստանի Հանրապետության Վեդի համայնքի ղեկավար Գ.Սարգսյանս, քննության առնելով Արեգնազան Հովհաննեսի Համբարձումյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պարզեցի.
1․Նկարագրական մաս․
Արեգնազան Հովհաննեսի Համբարձումյանը (ծնված՝ 01.07.1951թ., ՀԾՀ 5107514618), հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2025 թվականի փետրվարի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորության գանձման վարչական վարույթ։
Արեգնազան Հովհաննեսի Համբարձումյանին ուղարկվել է ծանուցում՝ /հիմք 25.03.2025 թվականի թիվ 922/ վարչական վարույթի հարուցման մասին, որով վերջինիս առաջարկվել է ներկայանալ վարչական գործով լսումներին և կատարել գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորությունները:
Արեգնազան Հովհաննեսի Համբարձումյանը վարչական վարույթի հարուցման մասին պատշաճ կարգով ծանուցված է եղել /հիմք փոստային առաքանի՝ LO 127204213 AM/, սակայն վարչական վարույթի լսմանը չի ներկայացել, ինչպես նաև նրանից չի ստացվել միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին, ուստի Օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործը քննվեց վերջինիս բացակայությամբ:
Համաձայն 15.04.2025 թվականի թիվ 250415050884000-250415065303076 վճարման հանձնարարականի՝ Արեգնազան Հովհաննեսի Համբարձումյանի կողմից վճարվել է 200.600 /երկու հարյուր հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ գույքահարկի գումար:
2․Պատճառաբանական մաս․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.1 Վեդու համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 18.03.2025 թվականին տրված տեղեկանքների համաձայն Արեգնազան Հովհաննեսի Համբարձումյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող KIA SORENTO 3.3 L մակնիշի 12 OM 002 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող, 247 ձ․ուժ, 2008) գույքահարկի գծով 2014-2020 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 407.224 (չորս հարյուր յոթ հազար երկու հարյուր քսանչորս) ՀՀ դրամ, որից ապառք` 204.844 (երկու հարյուր չորս հազար ութ հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ, տույժ` 202. 380 (երկու հարյուր երկու հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ։
Այսպիսով, Արեգնազան Հովհաննեսի Համբարձումյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող վերոնշյալ փոխադրամիջոցի գույքահարկը, որը կազմում է 407.224 (չորս հարյուր յոթ հազար երկու հարյուր քսանչորս) ՀՀ դրամ, որից ապառք` 204.844 (երկու հարյուր չորս հազար ութ հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ, տույժ` 202. 380 (երկու հարյուր երկու հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ։
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի /այսուհետ՝ Օրենսգիրք/ 239-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
Օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․
«1. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ փոխադրամիջոցները.
1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը. (․․․)»։
Օրենսգրքի 246-րդ հոդվածը սահմանում է․
«1. Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․) 2.
Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»։
Օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:
Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
4․Եզրափակիչ մաս․
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 6-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-61-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1․ Արեգնազան Հովհաննեսի Համբարձումյանից հօգուտ Վեդի համայնքի բյուջե գանձել ընդամենը` 407.224 (չորս հարյուր յոթ հազար երկու հարյուր քսանչորս) ՀՀ դրամ գումար՝ որպես գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: