Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1․ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող CASE 570V (սերիական N HRKH39923) տիպի (շարժիչի N` 45-426822) 55-59 LL պետական համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2024թ․) բազմաֆունկցիոնալ էքսկավատորը անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով հատկացնել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ապահովել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշումից բխող պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |