Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1․ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող
1.1. GAZ 53-14-01 (գրանցման համարը՝ N 51.181.1236036) 256 CR 61 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2006թ․) թեթև մարդատար տրանսպորտային միջոցը,
1.2. ZIL MMZ-45021 /գրանցման համարը՝ N 51.181.1236036/ 246 CR 61 հաշվառման համարանիշի /նույնականացման համարը 2992132, թողարկման տարեթիվը՝ 1990թ./ բեռնատար ինքնաթափ տրանսպորտային միջոցը,
1.3. ZIL 130GU-76 /գրանցման համարը՝ N 51.181.1236036/ 247 CR 61 հաշվառման համարանիշի /թողարկման տարեթիվը՝ 1979թ./ բեռնատար կողավոր տրանսպորտային միջոցը,
1.4. VAZ 21074-111-30 /գրանցման համարը՝ N 51.181.1236036/ 245 CR 61 հաշվառման համարանիշի /նույնականացման համարը XTA210740B3035168, թողարկման տարեթիվը՝ 2010թ./ թեթև մարդատար տրանսպորտային միջոցը,
1․5․ VAZ 21214 /գրանցման համարը՝ N 51.181.1236036/ 983 CN 61 հաշվառման համարանիշի /նույնականացման համարը XTA212140A1940669, թողարկման տարեթիվը՝ 2009թ./ թեթև մարդատար տրանսպորտային միջոցը,
1.6. ZIL MMZ-554 /գրանցման համարը՝ N 51.181.1236036/ 003 CՕ 61 հաշվառման համարանիշի /թողարկման տարեթիվը՝ 1980թ./ բեռնատար ինքնաթափ տրանսպորտային միջոցը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ապահովել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշումից բխող պայմանագրերի կնքումը:
3. Տրանսպորտային միջոցների հաշվառումից հանման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |