Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 08/01/2025 12:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ, ՆՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՄԵԽԱԿ ԽՈՍՏԵՂՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ԶՄՐՈՒԽՏ ՍԱՐԳՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի հունվարի 8-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, օգնականը, խորհրդականը և «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով ներկայացրեց խորհրդակցության օրակարգը, նշելով, որ անհրաժեշտ է մինչև համայնքի ավագանու հերթական նիստը մշակել և համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի տարեկան աշխատանքային պլանը:

Նշվածի վերաբերյալ պարոն Սարգսյանը աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ:

Պրն. Սարգսյանը նշեց, որ նույն ժամանակահատվածում անհրաժեշտ է նախապատրաստել համայնքի 2024թ-ի ՏԱՊ-ի հաշվետվության, ինչպես նաև համայնքի 2024թ-ի բյուջեի տարեկան հաշվետության նախագածերը:

Աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը ներկայացրեց 2024թ-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում Վեդու համայնքապետարանի աշխատակազմում իրականացված աուդիտի արդյունքները՝ նշելով հայտնաբերված թերությունները:

Համայնքի ղեկավարն ամփոփելով աուդիտի արդյունքները կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ:

Աշխատակազմի քարտուղարը նշեց, որ համայնքի ղեկավարի 23.12.2024 թվականի N 2403-Ա որոշմամբ 2024 թվականի պարտադիր գույքագրման գործընթացը կազմակերպելու և արդյունքներն ամփոփելու նպատակով ստեղծվել է համայնքային հանձնաժողով և առաջարկեց նիստին ներկա հանձնաժողովի անդամներին հետևողական լինել հանձնաժողովի աշխատանքները պատշաճ կազմակերպելու և սահմանված ժամկետներում գույքագրման աշխատանքներն ավարտին հասցնելու ուղղությամբ:

Աշխատակազմի քարտուղարը առաջարկեց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ հետևողական լինել իրենց ստորաբաժանումներին հասցեագրված հանձնարարականները սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ և նշեց, որ հակառակ դեպքում իրենց պարտականությունները չկատարած աշխատակիցների նկատմամբ կկիրառվեն կարգապահական պատասխանատվության միջոցներ:

Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner