Այսօր: Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 8
 
Համար 8Ամսաթիվ 10/07/2025 15:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ՆՈՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՈՎՍԵՓ ՕՀԱՆՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի հուլիսի 8-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին նաև համապատասխան բաժինը համակարգով համայնքի ղեկավարի տեղակալ Բ.Շահինյանը, աշխատակազմի քարտուղարը: Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով անրադարձավ բաժնի կողմից կատարման ենթակա հանձնարարականների կատարման ընթացքին, նշեց, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկել բաժնին տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տրված հանձնարարականների գերակշիռ մասի կատարման ընթացքում խախտվում են համայնքի ղեկավարի 15.12.2023 թվականի N 2522-Լ և 11.11.2024 թվականի N 2089-Ա որոշումներով հաստատված Կարգերի դրույթները:

Նշեց, որ համայնքի ղեկավարության կողմից տրված հանձնարարականները պարտադիր կատարման ենթակա են դրանցում նշված ժամկետներում, որ անթույլատրելի է նման գործելաոճի դրսևորումը անհրաժեշտ է մշտապես հետևողական աշխատանքներ կատարել իրենց հանձնարարված աշխատանքները սահմանված կարգով և ժամկետներում կատարելու համար: Համայնքի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին, նշեց, որ պետք է պարբերաբար շրջայցեր կատարել համայնքի կազմում ընդգրկված բնակավայրեր, առկա խնդիրների վերհանման և դրանց համակարգային լուծում տալու ուղղությամբ:

Համայնքի ղեկավարը կարևորեց այդ աշխատանքների կատարման գործում աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ու վարչական ղեկավարների համագործակցությունը՝ հայտնաբերելու և կանխարգելելու ՀՀ օրենսդրությամբ և համայնքի ավագանու որոշումներով սահմանված կարգի խախտումներով քաղաքաշինության ոլորտում գործունեության իրականացումը:

Ամփոփելով խորհրդակցությունը, համայնքի ղեկավարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner