Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Նշան Մանուկի Զադոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0270-0005 ծածկագիրը կրող /վկայական 0139627/ գյուղատնտեսական նշանակության 0.19հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
2. 03-096-0271-0008 ծածկագիրը կրող /վկայական 0139626/ գյուղատնտեսական նշանակության 0.28հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
3. 03-096-0272-0008 ծածկագիրը կրող /վկայական 0139625/ գյուղատնտեսական նշանակության 0.28հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին Նշան Մանուկի Զադոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։