Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ, 8-րդ հոդվածներով, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ-ի Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 23.05.2023թ-ի թիվ 01/11.1/5941-2023 գրությունը և հաշվի առնելով քաղաքացի Անդրեաս Պարգևի Սարգսյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 59/15 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0073-0226 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 0.0019 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել և դասել հասարակական կառուցապատման հողերի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |