Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Ղուկաս Գագիկի Շահինյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Լուսառատ բնակավայր, Ա. Շիրվանզադեի փողոց, 34 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-049-0012-0008/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Լուսառատ բնակավայր, Ա. Շիրվանզադեի փողոց, 34 բնակելի տուն / անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03102URGTBD6/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Լուսառատ բնակավայր, Ա. Շիրվանզադեի փողոց, 34/1 շինություն / անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03102ZPTEZ3Z/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: