Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2022 թվականի օգոստոսի 20-ը,որի արդյունքում առաջացել են ժամկետային խնդիրներ, որը իր հերթին կարող է պատճառ հանդիսանալ սուբվենցիոն ծրագրից համայնքի դուրս մնալուն,ուստի ժամկետների հրատապությունից ելնելով մեկ անձից գնում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված,Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Լուսաշող և Շաղափ բնակավայրերում մշակույթի տների հիմնանորոգման,Վեդի քաղաքային բնակավայրի գեղարվեստի դպրոցի հիմնանորոգման,Վեդի քաղաքային և Լուսառատ բնակավայրերի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով շինությունների սեյսմիկ վիճակի վերաբերյալ փաստաղթերի գնումը կատարել մեկ անձից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |