Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ կետով և 90-րդ հոդվածի 6-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և ծրագրի նախաձեռնող խմբի միջև 2022 թվականի նոյեմբերի 29-ի կնքված հիմնական համաձայնագիրը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1.1. Վեդի խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման ծրագրի իրականացման նպատակով Վեդի համայնքի 2022 թվականի բյուջեից՝ որպես ներդրում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ) փոխանցել 15790100 (տասնհինգ միլիոն յոթ հարյուր իննսուն հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ գումար:
1.2. Ապահովելու սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: