Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված պահանջներով, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ 2024թ-ի համար սուբվենցիա ստանալու նպատակով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող «Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրում 1000 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում» հայտը:
2. Սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմ ներկայացնել ծրագրի ամբողջական փաթեթը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |