Ս/թ-ի ապրիլի 30-ին համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի քարտուղարը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ:
Օրակարգում՝ 2024 թվականի 1-ին եռամսյակի կատարողականի ամփոփում, հարկային պարտավորությունների գանձման ընթացք և արդյունքներ:
Համայնքի ղեկավարը ըստ բնակավայրերի անրադարձ կատարեց բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից 2024 թվականի 1-ին եռամսյակում կատարված աշխատանքներին և հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին և տվեց համապատասխան հանձնարարականներ:
Քննարկվեց նաև համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը և այդ կապակցությամբ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը կարևորեց նաև նշված աշխատանքների կատարման որակի նկատմամբ վարչական ղեկավարների կողմից իրականացվող հսկողության անհրաժեշտությունը: |