Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ և 76-րդ հոդվածի 3-րդ կետով , «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 -րդ կետի պահանջով, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Լուսառատ բնակավայրերի 03-049-0104-0002 կադաստրային ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0,35 հա վարելահողը՝ մրցույթային կարգով, 10 տարի ժամանակով տրամադրելու վարձակալությամբ:
2. Հողամասի վարձավճարի մեկնարկային չափը սահմանել կադաստրային արժեքի 15%-ի չափով՝ 3019 դրամ, յուրաքանչյուր քայլի չափը սահմանել՝ 3000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |